Emedia.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:
Խոյ
Որքան վաղ սկսեք գործել, այդքան շատ հաջողություններ կգրանցեք ձեր օգտին: Օրվա առաջին կեսին ժամանակը անիմաստ ծախսել ուղղակի չի կարելի: Գործնական շփումները կատարեք հիմնականում օրվա երկրորդ կեսին: Կարող եք կառուցել երկարատև պլաններ, որովհետև կարողանում եք ճիշտ գնահատել ստեղծվածիրավիճակը, հասկանալ մարդկանց միտումները, իսկ շփումները ընթանում են առանց լուրջ հակասությունների: Կարգի բերեք ֆինանսական ոլորտը, փակեք նախկին հաշիվները. միայն դրանից հետո կարող եք գնումներ կատարել:
Ցուլ
Հարմար օր է շփումների համար, լավ են ընթանում թե գործնական, թե ռոմանտիկ բնույթի հանդիպումները: Դուք արտահայտվում եք այն ամենի մասին, ինչ տեսնում եք ու պարզվում է, որ շրջապատի մարդիկ հենց դա էին ուզում լսել: Կարելի է քննարկել մասնագիտական առաջընթացին վերաբերող հարցեր: Լավ են անցնում հանրային ելույթները, դուք արագ համակրանքի եք արժանանում: Էներգիայով լեցուն լինելը խիստ օգնում է ձեզ լուծել մասնագիտական բնույթի հարցերը, ըստ որում՝ ձեր նվաճումները ձեզ ավելի համակրելի են դարձնում հակառակ սեռի աչքում:
Երկվորյակ
Էներգիայի պակաս չեք զգում, միաժամանակ ձեզ հաջողվում է այն կառավարել ու ուղղորդել անհրաժեշտ ճանապարհով: Հենց դրանով պայմանավորած՝ օրը խիստ բեղմնավոր է, դուք կհասցնեք լուծել բազում հարցեր, այդ թվում նաև նրանք, որոնք խիստ դժվար էին թվում: Բարենպաստ օր է գործարքներ կնքելու, համաձայնագրեր ստորագրելու, նոր աշխատանքի անցնելու համար: Շփումները անգամմի փոքր ավելին կարող են լինել, քան դուք կուզենայիք: Անվերջանալի թվացող հանդիպումներն ու մարդկանց ընկերակցությունը կարող են ձեզ ուղղակի հոգնեցնել:
Խեցգետին
Չնայած օրը դյուրին չէ, լի է դժվարություններով, բայց դուք կարողանում եք արագորեն ու հեշտությամբ դրանք հաղթահարել: Դուք հստակ հասկանում եք, թեհատկապես ինչին եք ուզում հասնել ու անսխալ կերպով տարանջատում եք գլխավորը երկրորդականից: Բացի դրանից, ձեր բախտն ուղղակի այսօր բերում է: Այնտեղ, որտեղ շատերը անհաջողություն են կրում, դուք հաղթանակներ եք տոնում: Հիանալի օր է ռոմանտիկ բնույթի հարաբերություններ ծավալելու համար:Միայնակ նշանի ներկայացուցիչները կարող են իրենց սիրուն հանդիպել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



