Հայաստանի վիճակի մեղավորները երկիրը թալանողները, կամ օլիգարխները չեն, այլ՝ բոլորս, կամ մեր բնակչության մեծամասնությունը: Խնդիրը մեր մեջ է, խնդիրը բոլորիս մեջ է: Կուզեք համաձայնեք հետս կուզեք՝ ոչ, բայց բանն այն է, որ մեզանից շատ-շատերը ոչ թե դեմ են թալանելուն, թալանի երևույթին, կամ օլիգարխ երևույթին, որը ենթադրում է սոցիալական մակարդակի կտրուկ տարբերություն, այլ դեմ են անձերին, դեմ են թալանողներին, դեմ են օլիգարխներին, այսինքն ինչու պետք է նա լինի թալանող պաշտոնյա, կամ ինչու պետք է նա լինի օլիգարխ. ես վատ կթալանեմ, կամ ես վատ օլիգարխ կլինեմ, թող մի քիչ էլ մենք նստենք էդ պաշտոնին, որ մի քիչ էլ մենք ուտենք: Երբ որ բոլորիս գիտակցությունը կփոխվի, ոչ բարեխիղճ պաշտոնյան էլ կդադարի թալանել, օլիգարխն 1լ մեծ սիրով իր կարողությունը կդնի պետականաշինության համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել