Հիմա մի բան եմ ասելու, որ բոլոր ներվերից թույլերը ավելի լավ է չկարդան.
Ժողովուրդ ջան, ամբողջ աշխարհում մշակութային, հոգևոր և բնական ռեսուրսները փող աշխատելու միջոց են՝ պարզապես այդ ամենը սահմանված է օրենքներով և այդ փողը հոսում է պետական բյուդջե, ու եթե մեր Մշակույթի Նախարարությունը «Զվարթնոցում» նույնիսկ էռոտիկ ֆեստեվալ անցկացներ և մեր երկրի բյուդջեն դրանից մի քանի միլիոնով հարստանար, դրանում ես որևէ խնդիր չեմ տեսնում, ոչ էլ այն բանում, որ Գառնիում կարելի է համերգ, կամ ճաշկերույթ կազմակերպել...
Մի փոքր էմոցիաները մի կողմ դրեք ժողովուրդ ջան, օրինակ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի շենքերի ահաբեկչության վայրում մի քանի միլիարդանոց մզկիթ են կառուցում, նույն Նյու-Յորքում՝ եկեղեցիներից մեկում գիշերները դիսկոտեկ է աշխատում ու բավականին հաճելի մթնոլորտ է, նույն Բարսելոնայի ամենահայտնի հրապարակում, որոշել են կրկին մզկիթ կառուցել ու արաբական աշխարհից երկու միլիարդի ներդրում են սպասում, նույն Իսրաելում Մեր Տիրոջ սրբավայրերում՝ ամեն քայլափոխի քրիստոնեական սիմվոլիկաներ են վաճառվում՝ օրհնված անվան տակ........
Ախր այս պարզ բանը պետք է հասկանալ. այլ խնդիր է, որ այդ ստացված եկամուտները պետք է մտնեն պետբյուդջե, այլապես միայն մերժողական քաղաքականությամբ ոչ տուրիզմը կզարգանա, ոչ էլ մարդիկ սնահավատությունից կձերբազատվեն....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/711023932270393?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել