Panorama.am-ը գրում է.
Այսօր Բրյուսելում Եվրամիության առաջնորդները Ժան Կլոդ Յունկերին առաջադրեցին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ով կփոխարինի Ժոզե Մանուել Բարոզուին։ Այս առաջադրումը, ինչպես գրում է EUobserver-ը, մեծ դիվանագիտական պարտություն էր Լոնդոնի համար։
ԵՄ ղեկավարների հանդիպման ժամանակ ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը թվիթերում գրել էր․«Որոշումը կայացվեց․ ԵՄ խորհուրդը առաջադրում է Ժան Կլոդ Յունկերին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում»։
Որոշումը կայացվել է քվեարկությամբ, որը ԵՄ գագաթաժողովում եղել է առաջին անգամ, երբ Մեծ Բրիտանիայի վարչապես Դևիդ Քեմերոնը լայնածավալ հակաքարոզչություն էր կատարում ընդդեմ Յունկերի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/politics/2014/06/27/eu-observer/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



