ArmnewsTV.am-ը գրում է.
Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարությունը մեկնարկեց միջադեպով: Շանթ Հարությունյանի որդին հորը գրկախառնվելուց հետո, նստեց նրա ծնկին: Կարգադրիչների ու ոստիկանների միջամտությունը վրդովվեցրեց Շանթ Հարությունյանին և սկսվեց քաշքշոց:
Շանթ Հարությունյանին հեռացրեցին նիստերի դահլիճից, բայց քիչ հետո վերադարձրեցին, ու դատական նիստը վերսկսվեց: Դատավորի դահլիճ մտնելուց հետո Շանթը հայտարարեց, որ ամեն անգամ դատարանի դահլիճ գալուց մի ոստիկան իրեն սպառնում է, որ մի հոդված էլ ավելացնի իր գործում: Ու հայհոյեց այդ ոստիկանին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդհատեց նրան, կիրառեց նախազգուշացում և հայտարարեց, որ եթե Շանթը շարունակի, կհեռացնեն դատարանի դահլիճից եւ սանկցիա կկիրառվի:
Դատավորը խոսքի իրավունք տվեց Արմեն Հովհաննիսյանի պաշտպանին, որը հայտարարեց, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմք չկա եւ 2 միլիոն դրամ գրավի դիմաց միջնորդեց ազատ արձակել:
Սա ակնհայտորեն դուր չեկավ Շանթ Հարությունյանին, ով նախորդ նիստի ժամանակ էլ ընդդիմացել էր, Արա Զաքարյանին մեղադրելով, նրան, իր ձեւակերպմամբ, քաղաքական դատավարությունը քրեականի վերածելու մեջ: Նա դատավորից խնդրեց սկզբում խոսք տալ իրեն, այնուհետեւ նոր փաստաբաններին:
Դատարանը մերժեց Արա Զաքարյանի միջնորդությունը` Արմեն Հովհաննիսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Այնուհետեւ մեղադրող դատախազը սկսեց հերթով կարդալ 14 ամբաստանյալների մեղադրական ճառերը: Ըստ դրա` Շանթ Հարությունյանը և ընկերները մեղադրվում է անցած տարվա նոյեմբերի 5-ին խուլիգանություն կատարելու եւ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու, մարմնական վնասվածքներ հասցնելու համար:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



