Replik.am-ը գրում է.

Ավստրալիայում բջջային հեռախոսի լիցքավորման սարքը երիտասարդ կնոջ է սպանել: Հայտնվում է, որ զոհը երկու երեխաների մայր Շերիլ Էնն Ալդեգերն է, ում անշնչացած մարմինը՝ ականջի և կրծքավանդակի շրջանում այրվածքներով հայտնաբերել են սեփական տանը: Ճակատագրական պահին նա մի ձեռքում պահած է եղել նոութբուք, իսկ մյուս ձեռքում՝ բջջային հեռախոս, որը միացրած է եղել լիցքավորման սարքին: Հայտնվում է, որ նոութբուքը ևս միացված է եղել լիցքավորման սարքի:

Ամենայն հավանականությամբ, երիտասարդ կնոջ մահվան պատճառը եղել է անսարք լիցքավորման սարքը, իսկ այն խանութը, որտեղից նա գնել է այդ սարքը ստիպված է պատասխանատվության ենթարկվել: Համենայն դեպս, այդ կենտրոնը պետք է վճարի 875 հազար դոլար, իսկ թե ինչ պատասխանատվության կենթարկվի հետագայում, հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել