Pastinfo.am-ը գրում է. Իսլանդիայում 10-ամյա աղջնակի՝ Գենրիետտա Կարդյուի ծնողները որոշել են բողոքել իշխանությունների որոշման դեմ, ըստ որի՝ աղջկա անձնագիրն անվավեր է ճանաչվել, քանի որ Գենրիետտա անունը ներառված չէ Ռեյկավիկի ազգային անունների պետական ցուցակում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Ցուցակում բացակայում է նաև Դունկան անունը, որը Գենրիետտայի եղբոր անունն է: Մինչև այս տարի երեխաները ճանապարհորդել են անձնագրերով, որոնցում նշված է եղել՝ Տղա և Աղջիկ Կարդյու: Աղջկան երկրորդ անուն տալու առաջարկը հայրը անմտություն է համարել՝ ասելով, որ նրա տարիքում շատ ուշ է՝ դա անելու համար:
Իսլանդիայում նմանատիպ դեպք էլի է տեղի ունեցել, որի արդյունքում՝ աղջիկը դիմել է դատարան՝ «Թեթև քամի» անունը կրելու իրավունքը ձեռք բերելու համար, որը նույնպես բացակայում է անունների պետական ցուցակում:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/45152
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել