
1. Շատերը նման են ձվի: Նրանք չափից ավելի լիքն են իրենք իրենցով, որպեսզի իրենց մեջ որևէ այլ բան տեղավորեն: Հենրի Շոու
2. Ինքնագոհությունը չի բացառում տաղանդը, սակայն վարկաբեկում է այն: Բոնալդ
3. Եսասիրությունը թույն է ընկերության համար: Բալզակ
4. Եսասիրությունը գարշելի արատ է, որի համար ոչ ոք դիմացինին չի ներում, սակայն դրա հետ մեկտեղ ոչ ոք զերծ չէ դրանից: Բիչեր
5. Նա, ով իր մասին շատ մեծ կարծիք չունի, ավելի լավն է, քան կարծում է: Գյոթե
6. Եթե որևէ մեկին չեն բավականացնում բնատուր ձիրքերը, նա այդ բացը լրացնում է ինքնագոհության չափազանցված դոզայով: Էրազամ Ռոտերդամցի
7. Սիրեք Ձեզ ուրիշների մեջ, քանի որ Ձեր կյանքն ուրիշների մեջ է և առանց ուրիշների այն ոչինչ է: Լերու
8. Երբ բնությունը մեկի խելքում ճեղքվածք է թողնում, սովորաբար այն սվաղում է ինքնասիրության հաստ շերտով: Լոնգֆելո
9. Ինքնասիրությունը կարելի է խոցել, սակայն անկարելի է սպանել այն: Մոնտեռլան
10. Ինքն իրեն սիրահարվածը մրցակիցներ չունի: Ցիցերոն
11. Ինքնասիրությունը տարօրինակ գազան է: Այն կարող է քնել ամենածանր հարվածների ներքո, սակայն հանկարծակի արթնանալ՝ մահացու վիրավորված ամենաաննշան քերծվածքներից: Մորավիա
12. Նա, ով իրեն չի հարգում, դժբախտ է, սակայն նա, ով չափից դուրս գոհ է իրենից, հիմար է: Մոպասան
13. Առանց ինքնասիրության մարդը ոչնչություն է: Ինքնասիրությունն արքիմեդյան լծակ է, որով կարելի է երկրագունդը շարժել: Տուրգենև
14. Երբ դու այնքան գոհ լինես քեզնից, որ այլևս չհամեմատվես ու չմրցես որևէ մեկի հետ, բոլորը կսկսեն հարգել քեզ: Լաո Ցզի
15. Աշխարհն ասում է. «Դու պահանջմունքներ ունես. բավարարիր դրանք: Դու նույնքան իրավունք ունես, որքան հարուստ ու ազդեցիկ մարդիկ: Մի՛ հապաղիր բավարարել պահանջմունքներդ: Ընդարձակիր պահանջմունքներիդ շրջանակը և պահանջիր ավելին»: Սա է այսօրվա աշխարհիկ դոկտրինան: Մարդիկ հավատում են, որ սա է ազատությունը: Արդյունքում հարուստները մեկուսանում են ու ինքնասպանության դիմում, իսկ հարուստները՝ նախանձում ու մարդասպանություն գործում: Դոստոևսկի