Armsport.am-ը գրում է.
Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին ցնցված չէ այն փաստից, որ ՖԻՖԱ-ն չորսամսյա որակազրկման է ենթարկել Ուրուգվայի ընտրանու հարձակվող Լուիս Սուարեսին, հայտնում է Skysports.com-ը։
ԱԱ-2014-ի խմբային փուլի վերջին տուրի դիմակայությունում, հիշեցնենք, Սուարեսը կծել էր Կյելինիի ուսը, բայց նրա մասով կարգապահական վճիռ կայացվել էր խաղի ավարտից հետո միայն։ Ներկայումս ուրուգվայցին բողոքարկում է ՖԻՖԱ-ի որոշումը, սակայն քիչ է հավանականությունը, որ կհաջողի այդ գործընթացում։
«Ես ոչ ուրախ եմ, ոչ էլ՝ վրեժխնդրության զգացում ունեմ Սուարեսի հետ կապված։ Այժմ մտածում եմ այն մասին, որ Լուիսն և նրա ընտանիքը ստիպված են դժվարին ժամանակներ վերապրել։ Ես միշտ էլ կողմ եմ եղել, որպեսզի պատժվեն նմանատիպ արարքները, բայց պատժի այն ձևը, որը կիրառեցին Սուարեսի նկատմամբ, կարծում եմ չափազանց խիստ էր»,-խոստովանել է Կյելինին։