emmanuelle_seigner1in.am-ը գրում է.

Ֆրանսիան նշել է հայտնի «Էմանուել» կինոֆիլմի փարիզյան էկրաններ բարձրանալու 40-ամյակը, որն իր ժամանակին ընդունվել է որպես բարքերի հեղափոխության նախաբան: 1974 թ. ամռանը պրեմիերայից հետո ֆիլմը դիտել է 50 մլն մարդ ամբողջ աշխարհում, հայտնում է ITAR-TASS-ը:

Ֆիլմի հիմքում եղել է Էմանուել Արսանի աղմկահարույց ինքնակենսագրական վեպը: Բայց Թաիլանդում ֆրանսիացի ամուսնական զույգի արկածների մասին գրքի իրական հեղինակ փորձագետները համարում էին նրա ամուսնուն՝ Լուի-Ժակ Ռոլլե-Անդրիանին:

Աշխատելով Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ դիվանագետը, կարծես, նախընտրել է ռիսկի չենթարկել սեփական կարիերան և էրոտիկ վեպի շապիկին գրել է իր կնոջ անունը:

Ամեն դեպքում, էկրանավորումը եղել է XX դարի ամենաաղմկոտ եկամտաբեր հաջողություններից մեկը: Ֆիլմի բյուջեն 0,5 մլն դոլար է, եկամուտը գերազանցել է 100 մլն դոլարը: Փարիզում ֆիլմը 13 տարի չի լքել կինոթատրոններում ֆիլմացանկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել