Ի՞նչ են խորհրդանշում թանկարժեք քարերըLife.panorama.am-ը գրում է.

Դեռ անտիկ ժամանակաշրջանից սկսած, շատերն են խոսել քարերի մոգական ուժի մասին, ինչպես նաև որ նրանք էներգակիր են, ունեն թե՛ դրական, թե՛ բացասական էներգիա:

Ագաթը պաշտպանում է  չար աչքից, թույներից, այն կրողին պարգևում է երկարակեցություն  ու առողջություն,  առնականություն ու հանգստություն:
 
Ծովակնը համարվում է սիրահարների քար, պահպանում է  ընտանեկան երջանկությունը, նպաստում բարեկեցությանը:
 
Ալմաստն անմեղության խորհրդանշանն է, համարձակություն ու հաստատակամություն ու երջանկություն  է պարգևում  այն կրողին: Այս քարը հարմար է ուժեղ էներգետիկայի տեր մարդկանց, հակառակ դեպքում քարը տկարանում է:
 
Մեղեսիկը պաշտպանում է հարբեցողությունից, սանձում կրքերը, համարվում է «այրիի քար»:
 
Բերիլն օգնում է զգացմունքների կայունությանը,  ճանապարհորդների բարի ուղեկիցն է: 
 
Փիրուզը երջանկության քարն է, օգնում է սիրահարներին, անփոփոխ ու հավատարիմ սեր է խորհրդանշում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել