Երբեք չեմ հասկացել մարդկանց, ովքեր աշխատանքի տեղավորվելու համար պատրաստ են ինչ-որ գումար վճարել որպես կաշառք: Աշխատանքը ստեղծված է մարդուն նյութական ապահովություն տալու համար: Երբ ընդունվում ես աշխատանքի, աշխատատուին առաջարկում ես աշխատուժդ (ֆիզիկական կամ մտավոր), աշխատատուն էլ տվյալ դեպքում աշխատավարձի միջոցով այդ աշխատուժդ գնում է քեզանից:
Վերոնշյալ երևույթի առկայության դեպքում ստացվում է, որ մարդն է վճարում աշխատատուին իր աշխատուժը գնելու համար: Չկա տրամաբանություն: Ու քանի դեռ աշխատանքի տեղավորման այս անտրամաբանական մեթոդը գործում է, պետական սեկտորի կառույցներում, միշտ կադրային խնդիր ենք ունենալու և կոռուպցիոն ռիսկեր, որովհետև աշխատանքի անցած մարդը հետո էդ փողը հետ բերելու խնդիր է դնում իր առջև:
NG
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.gndoyan/posts/617260908372162
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել