Armnewstv.am-ը գրում է.
Odnoklassniki, mail. ru և ВКонтакте. սոց ցանցերի այս եռյակից ամենաշատն է լինում ռազմական ինֆորմացիայի արտահոսք: Վերջին նման դեպքից հետո ԱԱԾ-ն ծառայությունը բացահայտեց տասնյակ ադրբեջանական հաշիվներ, որոնք փորձում են սոցցանցերի միջոցով հայ զինվորներից կորզել գաղտնի ինֆորմացիա:
ՏՏ անվտանգության մասնագետը թվում է այն սխալները, որոնք կրկնում են զինվորները: Սոցցանցերում տեղադրում են նկարներ ռազմական կարևոր նշանակություն ունեցող վայրերում կամ հայկական բանակի սպառազինության հետ. ավտոմատով նկարները հայ զինվոների ֆավորիտներից է: Իսկ ադրբեջանցիներն էլ սիրում են հայ զինվորներին վիրտուալ հարթակում ներկայանալ նաև մերկ աղջիկների նկարներով:
Զնծառայողներից հետախուզական տվյալներ կորզելու վերջին դեպքից հետո օգտատարերը սեփական նախաձեռնությամբ դիմեցին ԱԱԾ ու հայտնեցին սոցցանցում կապ հաստատած կասկածելի անձանց մասին: Seyran Derv, Samvel Samvel, Albert Mnacakanyan,Ruben Hayrapetyanե,Gevorg Saroyan, Alik Mesropyan, Sergey Karapetyan ու մի շարք այլ կեղծանուններով գրանցված անձնական էջեր, որոնց քողի տակ ներկայացել են ադրբեջանցները: Նման բացահայտումներից հետո պարծենալ պետք չէ` հիշեցնում է անվտանգության մասնագետը: Սա ԱԱԾ-ի ամենօրյա աշխատանքն է, որը PR-ի կարիք չունի: Անվտանգության մասնագետները բոլոր զինառայողներին հորդորում են հեռախոսներում անջատել գեոլոկացիոն ծառայությունը, որը երբեմն նույնիսկ առանց օգտագործողի իմացության կարող է մատնել նրա գտնվելու վայրը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



