Կյանքից թանկ ոչինչ չկա. Արջուտ հայանքը դեմ է հանքավայրի շահագործմանըArmnewstv.am-ը գրում է 

Արջուտի հանքավայրից նախնական հաշվարկով կարելի է կորզել 3467 կգ ոսկի, 20 տոննա արծաթ և 6820 տոննա պղինձ: Հանքը պատրաստվում է շահագործել «Պակտեկ Էկո» ընկերությունը: Ուսումնասիրություններն ավարտվել են, հերթը հանրային քննարկմանն է: Ընկերության տնօրենը վստահեցրեց, որ Արջուտում վտանգավոր թափոններ չեն կուտակվի, հանքաքարը մշակելու են Արմանիսում: Արջուտի գյուղապետը նույնպես համոզված է, որ հանքավայրի շահագործումից իր ղեկավարած համայնքը չի տուժի: Ավելին, կբացվի 50 նոր աշխատատեղ:

Բնապահպանական փորձաքննության պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր մասնագետի խոսքով` վերջնական եզրակացություն դեռ չկա: Այն ստանալուց հետո միայն հնարավոր կլինի խոսել հանքավայրը շահագործելու թույլտվության մասին: Համայնքում հիմնականում դեմ չեն հանքի շահագործմանը, բայց կան մարդիկ, որոնց բնակավայրերը շատ մոտ են հանքավայրին: Անդրանիկ Մկրտչյանի ֆերման հենց այնտեղ է, որտեղ ընկերությունը նախատեսում է ճանապարհ կառուցել. համայնքի բնակիչները մտավախություն ունեն, որ այդ ճանապարհը կկառուցվի իրենց արոտավայրերի ու հողատարածքների հաշվին:

«Պակտեկ Էկո» ընկերության տնօրենը խստացավ անդրադառնալ արջուտցիների բարձրացրած բոլոր խնդիրներին ու առաջարկություններին: Թույլտվություն ստանալու դեպքում ոսկու հանքն արդեն աշնանը կսկսեն շահագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել