Այն, որ Երևանի Արաբկիր շրջանի բակերը (մնացած շրջաններն էլ չեն փայլում այս առումով) ամենաանմխիթար բակերն են, կարիք չկա ապացուցելու:

Բակերում կտեսնեք հետևյալ պատկերը.

Սա մեր երեխաներն են իրենց բակում

Ավտոտնակներ
 

Դրանք` շենքից ընդամենը 2-3 մետր հեռավորության վրա են: Ավտոտնակների մեծ մասում մեքենա չի էլ կայանվում: Ավտոտնակների մի մասը սեփականաշնորհված են, մյուս մասը` թաղապետարան անհիմն ուղղակի վարձեր են մուծում` բյուջեն հարստացնելով, մյուս մասի տերերն էլ` գոյություն չունեն Հայաստանում, արտագաղթել են:

Կարծես թե պետությունը համաձայն է, որ այսպես լինի. չէ որ օդից էլ նա փող է գանձում:

Խաղահրապարակների ի սպառ բացակայություն

Ծանոթ պատկեր է: Բակում` դեռ մի քանի մնացած երեխա իջնում են և փորձում խաղալ:

Անպայման կհայտնվի մեկը, որը պատուհանից ցուցումներ կտա, որ երեխաները չաղմկեն, չխաղան, չխանգարեն:
Մյուսը գլուխը կհանի, թե քնած մարդ կա, կամաց գնդակը գցեք գետնին: Երրորդը կիջնի ու տեղում կսպառնա երեխաներին: Չորրոդը` կասի գնացեք կողքի շենքի մոտ խաղացեք:
Մի խոսքով` անհետացեք երեխաներ:

Փրկությունը` քաղաքում մնացած այլ հատուկենտ այգիներ տանելն է: Հաճախ ծնողները երեխաներին, ստիպված` ավտոմեքենաներով, տանում են հեռավոր այգիներ` Հաղթանակի զբոսայգի, Օղակաձև զբոսայգի, Համալիրի մոտակա այգիները:
Դա, իհարկե, ժամանակի և հնարավորության հարց է, որ չունեն բոլորը:
Հասարակ հեծանիվ կամ ռոլիկ քշելու համար երեխաներին հասցնում են Օպերայի հրապարակ, ուր երեկոյան ասեղ գցելու տեղ չկա:

Զավթված «բախչաներ»
Գաղտնիք չէ, որ Երևանի բնակչության 99 տոկոսը ձևավորվել է խորհրդային տարիներին` գյուղից քաղաք հոսքից: Հողագործ մարդիկ հաճույքով իրենց բակերը դարձնում են բախչաներ, ուր աճեցնում են ոչ թե ծաղիկներ կամ դեկորատիվ թփեր, այլ մի քանի տարի կանաչի են ցանում, հետո սոխ-սխտոր, իսկ վերջում բոլորը` տան աղբի պահման վայր:
Ու թող փորձի մի երեխա մտնի այդտեղ:
Տեսեք՝ ինչ պարիսպ են կառուցում դրանց կողքը, հենց շենքի մուտքերի դիմաց:

Լավ: 
Ինչո՞ւ ենք այսքան ատում մեր երեխաներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել