Life.panorama.am-ը գրում է.
Ես վստահ եմ միայն մի բանում, ես չեմ կարողանում երգել` չնայած բոլորին պատմում եմ, թե ինչ լավ ձայն ունեմ:
Եթե ես ձեզ ասեմ, որ ընտիր տղա եմ, կմտածեք, թե գլուխ եմ գովում, եթե ասեմ, որ ոչինչ չարժեմ` կիմանաք, որ ստում եմ:
Արևելքի մարդիկ ասում են. «Ճկուն եղիր: Կյանքի ընթացքում մարդը ճկուն է, փափուկ, մահը նրան դարձնում է կոշտ և փայտացած: Դա վերաբերում է և´ մարմնին, և´ ուղեղին, և´ հոգուն»:
Հնարավոր չէ հաղթել մարտը մեկ հարվածով: Պետք է սովորել դիմանալ և համբերել:
Շարժվիր ջրի պես, քարացիր հայելու նման և պատասխանիր արձագանքի պես:
Փողը, որպես այդպիսին, անիմաստ է, դա միայն որոշակի նպատակներին հասնելու միջոց է: Պետք է հասկանալ, թե ինչ կարելի է անել փողով և ինչ` չի կարելի:
Եթե չես ուզում վաղը սխալվել, այսօր ազնիվ եղիր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/06/27/bruce-lee/181753
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել