Pastinfo.am-ը գրում է.

Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հայրենադարձված, հոգեկան հիվանդությամբ տառապող, Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ Խոջոյանի մահվան պատճառ է հանդիսացել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան: 
 
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
 
Գերությունից հետո` դեռևս Մ.Խոջոյանի կենդանության օրոք, նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություն, որի արդյուքնում էլ Խոջոյանի արյան և մեզի փորձանմուշների մեջ հայտնաբերվել է նավթամթերք, հոգեմետ ղեղամիջոց` ապուրի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել