
Մենք բոլորս տարբեր եղանակներով ենք արտահայտում մարդկանց հանդեպ տածած մեր հիացմունքը: Վլադիմիր Պուտինի երկրպագուների համար ստեղծվել է 4300 դոլար արժողությամբ «Supremo Putin» ոսկեզօծ iPhone 5S: Որոշ երկրպագուներ կարծում են, որ գնելով այս iPhone-ը, նրանք իրենց հարգանքը կդրսևորեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ: Հեռախոսի ոսկեզօծ հատվածում փորագրված է Պուտինի դեմքը, ինչպես նաև Ռուսաստանի գերբը և ազգային հիմնի առաջին տողերը: Այս շքեղ հեռախոսը առցանց վաճառքի է հանվել: Պուտինի դիմանկարով հեռախոսը իտալական «Perla Penna» ընկերության աշխատակիցներին է պատկանում: Հեռախոսը դրված է փայտե լաքապատ արկղի մեջ: Միայն ափսոս, որ բջջային հեռախոսի մեջ Պուտինի հեռախոսահամարը ներառված չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



