Galatv.am-ը գրում է
Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները մսամթերքի եւ կաթնամթերքի արդյունաբերությունում այնպիսի սուբլիմացիոն մեթոդ են մշակել, որի արդյունքում պինդ մարմինները /օրինակ՝ սառույցը/ վերածվում են գոլորշային նյութի՝ շրջանցելով հեղուկ վիճակը: Այլ կերպ ասած, դա սառեցված արտադրանքի չորացման մի նոր տեխնոլոգիա է, որը կարելի է կիրառել պաղպաղակների ստացման համար: Պաղպաղակը համարվում է լիարժեք սնունդ միայն ցածր ջերմաստիճանում պահպանելու դեպքում եւ նոր մեթոդով այլեւս անհրաժեշտ չի լինի այն նախնական սառեցման ենթարկել:
Թղթե փաթեթավորմամբ պաղպաղակները դնում են համապատասխան կաղապարի մեջ եւ տեղադրում վակուումային խցիկում: Այնտեղ կաղապարը լավ տաքացնում են, որի արդյունքում խոնավությունը սննդամթերքից դուրս է գալիս, սակայն չի հալչում, քանի որ խցիկում պահպանված է համապատասխան ջերմային աստիճանը եւ գոլորշին պոմպի օգնությամբ դուրս է մղվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



