Pastinfo.am-ն գրում է
Շվեյցարիայի Բերն քաղաքում գտնվող «Dahlholzli» կենդանաբանական այգին սպանել է արջի առողջ ձագին:
Կենդանաբանական այգին հայտնել է, որ որոշել է վերջ դնել ձագուկի կյանքին, որովհետև նրա հայրը՝ Միշա անունով արջը, հոշոտելով սպանել էր իր եղբորը, որը սպառնում էր նաև Ձագ 4 կոչվող արջուկին:
 
Ըստ լրատվամիջոցներևի՝ կենդանաբանական այգին սկզբում որոշել էր չմիջամտել արջերի «բնական» պահվածքին: Սակայն երբ կենդանաբանական այգու աշխատակիցները նկատել են, որ մայր Մաշան սկսել է անտեսել Ձագ 4-ին, ապրիլին որոշել են սպանել ձագուկին, որը, ըստ նրանց, ձագ արջի համար լավագույն տարբերակն էր:
Կենդանաբանական այգու կողմից արջուկին սպանելը խիստ քննադատության է արժանացել:
Շվեյցարիայի Կենդանիների պաշտպանության կենտրոնի տնօրեն Սարա Վերլին ասել է, որ կենդանաբանական այգու կողմից դա անպատասխանատու» քայլ էր:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել