designyoutrust.com 2157

Եթե Դուք «Գահերի խաղի» կամ հրաշալի շների սիրահարներ եք՝ Ձեզ հաստատ դուր կգա Սյու և Ֆիլիպ Լոուերների կողմից ստեղծված այս ֆոտոշարքը:  Այս զույգը իրենց երեք մոփսերին վերածել են մի շոուի հերոսների: Շների անուններն են Ռոքսի, Բլու և Բոնո: Նրանց տեր Սյու Լոուերը պրոֆեսիոնալ լուսանկարիչ ու դիզայներ է: Հենց նա է մոդելավորել այս փոքրիկ աստղերի զգեստներն ու անհրաժեշտ դեկորացիաները: Ֆիլիպ Լոուերը ամսագրերից մեկին տված հարցազրույցում նշել է.

«Այս մոփսսերը դեռևս ձագուկ ժամանակվանից են սովոր պճնվել ու մասնակցել ֆոտոսեսիաների: Մենք ավտոտնակում նրանց ֆոտոսեսիաների համար նախատեսված վայր ունենք իր բոլոր հարմարություններով: Երբ ես նրանց տանում եմ դեպի այդ կողմ, նրանք երեքն էլ ոգևորվում են: Դա զվարճալի է նրանց համար, սակայն նրանք լրջորեն են մոտենում գործին: Նրանք փոքրիկ մասնագետներ են: 

Համաձայնեք, որ այս շները բավականին հմտորեն են մարմնավորում «Գահերի խաղի» հերոսներին:

designyoutrust.com 3130

designyoutrust.com 4105

designyoutrust.com 1251

designyoutrust.com 595

designyoutrust.com 685

designyoutrust.com 780

designyoutrust.com 873

designyoutrust.com 966

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել