Ժամանակները փոխվում են...

Մի ժամանակ դպրոց գնալուց աշակերտները մտածել են, թե ուսուցիչները հաց չեն ուտում, չեն քնում, մի խոսքով, գերբնական մարդիկ են: Դպրոցն ավարտելուց հետո գնում էին վախվորած համալսարան, իսկ հիմա ժամանակները փոխվել են, մինչև կրթության ու գիտության նախարարի հետ ՍԵԼՖԻ չունենաս, ուսանողական կյանքը ուսանողական կյանք չի լինի: Արմեն Աշոտյանն էլ այն նախարարն է, որ ամեն ինչ անում է, որ ուսանողի կյանքը ուրախ անցնի, ու նույնիսկ իր առաջին սելֆին ուսանողի հետ արեց:

Տիգրան Սարգսյանն էլ պարապ չի մնա, հերիք է ինչքան հանգստացավ. հիմա ԱՄՆ-ում դեսպան կաշխատի, մենակ թե պետք է զգույշ լինի, որ սլավոնական արտաքինով ու անգլերեն չիմացող տաքսու վարորդների չհանդիպի, թե չէ Whitehouse-ի տեղը Белый Дом կտանեն:

ჩემი სახელი არის იური ვარდანიანი, վրացերենից թարգմանած այս նախադասությունը այսպես կհնչի՝ «իմ անունը Յուրի Վարդանյան է»: Դե ինչ ասեմ, էս վերջին մի ամիսն էլ Յուրի Վարդանյանը վրացերեն էր պարապում ու, որպես իր ա չարչարանքներին ապաշխարհանք, ինքն էլ Վրաստանում դեսպան կաշխատի:

Ադրբեջանցիները հիստերիայի մեջ են, էլ չգիտեն ինչ անեն, մեր մարզպետարանների սայթերի վրա են հարձակումներ կատարում, ապրեն-ապրեն, շատ հզոր են, էէէ: Մենք արդեն «ահ ու սարսափի» մեջ ենք: Բայց իրանք մոռանում են, որ մենք իրանց և սայթերն ենք ոչնչացնում, և իրանց պատվիրակությանն ենք ԵԽԽՎ-ում ոչնչացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել