Ոնց որ նախկին ընկերուհիս ա ասել, որ մի բան մտքվոդ անցնում ա, գրի։
Մարդ ես, կարող ա մեկը ռաստվի, կարդա ու մի բան քաղի գրածիցդ։
----------------
Ուրեմն սենց։
Մի տարի է, ինչ թարգել եմ։ Առաջին թարգածսն ա։
Ծխում եմ 9-րդ դասարանից՝ ոնց որ շատերը։ Ստացվում ա մոտ 10 տարի։
Դժվա՞ր էր թարգել։
Անկեղծ ասած՝ հիմա արդեն չեմ հիշում։ Բայց ոնց որ հեշտ էր։
Հիշում եմ, որ դրանից առաջ սկի մի օր չէի կարողանում թարգեի, իսկ ամսի քսանվեցին վերցրեցի ու թարգեցի։ ՈՒ վերջ։ Առաջին մի քանի օրն էր ծանր, անհասկանալի լոքշա կոխում, ոնց որ մի բանից զրկված լինես։ Հետո արդեն թողնում ա։
Ի՞նչն էր թարգելուս մոտիվացիան
էս մեկը շատ խնդալու ա, չեմ ասի։
Ուզո՞ւմ եմ ծխել հիմա
Բացասական բաներ, ով չի սիրում կարդալ, թող սա բաց թողնի։
Հա, անցել ա մի տարի բայց ցանկությունը ժամանակ առ ժամանակ գալիս ա։ ՈՒ էտ գնալ-գալու հաճախությունը կախված ա, թե դու ինչքան ժամանակ ա, որ թարգել ես։ Թարգած առաջին օրը նոպան բռնում ա ամեն 10 րոպեն մեկ: Երկու օր հետո արդեն մի քանի ժամը մեկ։ Մի ամսից հետո շաբաթը մեկ։ Տարվա ընթացքում մի քանի ամիսը մեկ։
Հա, էտա գինը տաս տարվա 6/0.8 (ահագին թունդ) զիբիլը ծխելու։
Չաղացե՞լ եմ թարգելուց հետո։
Ժող, էս միֆ ա ։Ճ լոքշի զգացմունքից առաջին մի շաբաթը եզի պես ինչ ասես կերել եմ։ Բայց քանի որ գնում էի սպորտզալ ու աննորմալի պես պարապում էի, նիհարել եմ համարյա 10 կիլո։ Հա, 60 կիլո էի։ Էն ախմախ տրԻներնեռ էլի, 11:47:11ասավ հենց թարգես, հաստատ նորմալ կսկսես աճել։ Տենց թարգելը ու նիհարելը մեկ եղավ։
Ինչ-որ առանձնապես զգում եմ, որ առողջացե՞լ եմ
Չէ։ Զատո բասեյնում շունչս էլ չի կտրվում՝ տենց մի 500-600 մետր։
Ատամներս չեն սպիտակել ու նման մեջիք բաներ չեն պատահել։
Կարճ ասած՝ ով ուզում ա թարգի, մի խորհուրդ։
Թարգում ես ու վերջ։
Առաջին մի շաբաթը դիմանում ես ու վերջ։ ։Դ
Սաղ սուտ ա, ոչ մի բոբո բան չի լինում։



