Tert.am-ը գրում է.

Հնարավոր է՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Twitter-ում հետևորդների թվով, որոնք 14 մլն են, 3 անգամ զիջում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, սակայն իսպաներենով հաղորդագրությունների «ռեթվիթներով» նա Օբամային մի քանի անգամ գերազանցում է, գրում է Комсомольская правда-ն։

Պոնտիֆիկոսի հաղորդագրություններով միջինը կիսվում են ավելի քան 10.000 անգամ, ինչն էապես շատ է, քան Բարաք Օբամայինը։ Մինչդեռ Մաթիաս Լյուֆքենսը՝ սոցմեդիայի փորձագետ Burson-Marsteller ընկերությունից, ով զբաղվում է քաղաքականության և Twitter-ի միջև եղած կապի ուսումնասիրությամբ, կարծում է, որ քաղաքական գործչի համար կարևոր է ոչ թե հետևորդների թիվը, այլ «ռեթվիթների» քանակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել