Թերթը անդրադարձել է ԲԱՄՕ ընկերության համասեփականատեր (հանդիսանում է Մարզահամերգային համալիրի սեփականատեր), Իրաքում ՀՀ արդեն նախկին դեսպան Մուրադ Մուրադյանին, գրելով. «Մ. Մուրադյանը Իրաքում հիմնականում զբաղված էր իր բիզնես գործունեությամբ»:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ Մուրադ Մուրադյանը Իրաքում հյուրանոցային համալիրներ ունի, հիմնականում զբաղվում է շինարարական գործունեությամբ, ինչպես նաև բժշկական ապահովագրական ընկերություն ունի: Իսկ վերջերս էլ նպատակ է ունեցել մեկ այլ բիզնես սկսել Միխայիլ Բաղդասարովի հետ, որը, սակայն, կիսատ է մնացել:

Մեր տեղեկություններով՝ այս ընթացքում Մ. Մուրադյանը բավականին պարտքեր է կուտակել ու այժմ Իրաքի «կեսին» պարտք ունի:

Մ. Մուրադյանի եղբայրը՝ Բորիս Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե պետք չէ Մարզահամերգային համալիրի վաճառքը կապել իր եղբոր պաշտոնանկության հետ. «Իրեն պետք է զանգահարեք, ես ոչինչ չեմ կարող ասել, բայց դա նրա հետ որևէ կապ չունի, շատ հիմնավոր եմ պատասխանում, սա մյուսի հետ բացարձակապես կապ չունի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել