1in.am-ը գրում է.
Ավստրալացի մասնագետները պարզել են, որ տան հարաբերական ջերմաստիճանը թույլ է տալիս մեծացնել շականակագույն ճարպի հավաքման ծավալը: Իսկ տաք պայմաններում այդ շերտը նվազում է: Հայտնի է, որ շականակագույն ճարպը այրում է սպիտակը և էներգիա է արտադրում մարմնի տաքացման համար: Եթե մարդ շատ շականակագույն ճարպ ունի, ապա ճարպակալումը և շաքարախտը նրա համար սպառնալիք չեն:
Գարվանի միջազգային հետազոտական ինստիտուտի բժիշկ Փոլ Լին հետազոտել է այդ խնդիրն առողջ մարդկանց օրինակի վրա` հաղորդում է Meddaily-ին: Կամավորներին տեղակայել են տարբեր ջերմաստիճանով սենյակներում չորս ամսվա ընթացքում:
Ցերեկը կամավորները կարողանում էին անել իրենց սովորական գործերը, բայց երեկոյան նրանց խանգարում էին խիստ պայմանները: Առաջին և երրորդ ամիսներում պահպանվող ջերմաստիճանը չեզոք է համարվել: Դա թույլ է տվել պարզել շականակագույն ճարպի սկզբնական չափը:
Արդյունքում դրա ծավալն երկրոդ ամսում կազմել է 30-40% , երրորդում վերադարձել է նախնական չափին, իսկ չորրորդում` կրճատվում են: Արդյունքը կախված չէր նրանից, թե ինչ ջերմաստիճան է եղել փողոցում: Ջերմաստիճանի զգայունության տատանումը ավելի մեծ էր եղել, երբ մարդը մեծ քանակությամբ շականակագույն ճարպ է ունեցել: Նրան ավելի քիչ քանակությամբ ինսուլին է պահանջվել սննդից հետո, որպեսզի շաքարի մակարդակը նորմային հավասարեցվի: