Ավարտվեց աշխարհի առաջնության խմբային փուլը: Փուլ, որ իր անկանխատեսելիությամբ երևի թե ամենահետաքրքիրն էր` նախորդների համեմատությամբ: Բնականաբար, ամենամեծ անակնկալը մահվան խմբի (D) խաղերի արդյունքներն էին` ըստ որի խմբի առաջատար համարվողները` Իտալիան և Անգլիան, իրենց տեղը զիջեցին Կոստա Ռիկային և Ուրուգվային, որոնք 1/8-ում կհանդիպեն համապատասխանաբար` Հունաստանի և Կոլումբիայի ընտրանիներին: Հաջորդը Իսպանիայի անհաջողությունն էր, որի խմբի հաղթողներ Չիլին և Հոլանդիան համապատասխանաբար հանդիպելու են Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականներին: Առաջնության մյուս ֆավորիտները՝ Արգենտինան և Ֆրանսիան, հանդիպելու են Շվեցարիայի և Նիգերիայի հետ: Ընդհանուր առմամբ ամենաթույլ` H խմբի ֆավորիտ Բելգիայի հակառակորդը կլինի ԱՄՆ-ը: Իսկ Գերմանիայի ընտրանուն բաժին կհասնի Ալժիր-Ռուսաստան դիմակայության հաղթողը:
Ի տարբերություն խմբային պայքարի՝ 1/8-րդ եզրափակիչում անակնկալների հավանականությունը կքչանա, սակայն խաղերը ավելի կհետաքրքրանան.
1- Բրազիլիա - Չիլի` եթե մրցավարները չխանգարեն, ապա սա կինի ամենաանզիջում և հետաքրքիր դիմակայությունը:
2- Մեքսիկա- Հոլանդիա` երկու այլմոլորակայինների` Մեքսիկայի դարպասապահի և Արիան Ռոբենի ճակատամարտը, որտեղ ի վերջո կհաղթի Ռոբենը.
3- Կոլումբիա-Որուգվայ` առանց Սուարեսի բացարձակ հավասար խաղ
4- Կոստա Ռիկա-Հունաստան` Խոսքերն ավելորդ են` Հունաստանը դուրս կմնա պայքարից:
5- Նիգերիա-Ֆրանսիա` հիանալի թիմերի հանդիպում ու ի վեջո ավելի մեծ փորձ ու բախտ ունեցող թիմի հաղթանակ. Ֆրանսիան կանցնի 1/4:
6- Արգենտինա-Շվեցարիա: Արգենտինային, իսկ ավելի ստույգ Մեսսի+10 հոգի թիմին, բաժին ընկավ ամենաթույլ հակառակորդը: Այնպես որ մարդ-թիմը կհաղթահարի այս արգելքը:
7- ԱՄն - Բելգիա` թերևս 1/8 ի ամեաանկանխատեսելի խաղը.
8- Գերմանիա- Ալժիր կամ Ռուսաստան: Մեծ հաշվով մեկ է: Գերմանիան միակ թիմն է, որ առաջնության սկզբից խաղում է` մաքսիմում խնայելով ուժերը. Այս մարտավարությունը առայժմ արդարացնում է իրեն. Հավանաբար 1/8 -ն էլ գերմանացիները առանց դժվարության կանցնեն.
Ի վերջո 1/4 րդում կհայտնվեն այս առաջնության լավագույն հավաքականները:



