Հանրապետության տարածքում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպLife.panorama.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում հունիսի 27-ին, 28-ի գիշերը, հուլիսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ին երեկոյան ժամերին, 29-ին շրջանների զգալի մասում, 30-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 28-30-ին կնվազի 3-5 աստիճանով:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել