Խոշտանգում և ծեծ. ոստիկանի պրոֆեսիոնալիզմը դեռ բավարար մակարդակի վրա չէArmnewsTV.am-ը գրում է.

Հայաստանում խոշտանգում եզրույթի փոխարեն հաճախ կիրառվում է ծեծ սահմանումը, բայց խոշտանգման բնույթը դրանից չի փոխվում: Դրանք, ըստ իրավապաշտպանների, կատարվում են հիմնականում ուժային կառույցներում: Խնդիրն է նաև այն, որ խոշտանգումները հաճախ հանցագործություն չեն դիտարկվում:

Խոշտանգումները հաճախ կիրառվում են խոստովանական ցուցմունք կորզելու համար: Սա փորձագետների կարծիքով` խոսում է ոստիկանների ցածր պրոֆեսիոնալիզմի և այլ մեթոդների չտիրապետելու մասին: Վիճակագրությունը ցույց է տվել նաև, որ չնայած 2010-ից 2013 թվականներին աճել է խոշտանգումների մասին հատուկ քննչական ծառայությունում ստացված ահազանգերի թիվը, բայց փոքրաթիվ են եղել դրանց հիման վրա հարուցված քրեական գործերը և ավելի քիչ` դատարան հասած գործերը: 

Չնայած Հայաստանը միացել է խոշտանգումների դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիային, բայց մեր քրեական օրենսգիրքը չի պարունակում այնպիսի հոդված, որն արտացոլեր այդ կոնվենցիայի պահանջները: Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածում խոշտանգման սահմանումները տարբերվում են ՄԱԿ-ի ընդունածից: Փորձագետների համոզմամբ` Հայաստանում խոշտանգումների դեմ պայքարի գործում կարևոր է օրենսդրական բացերը լրացնելը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել