Պաշտոնական. ՖԻՖԱ-ն Սուարեսին որակազրկեց 4 ամսովArmsport.am-ը գրում է.

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի հարցով, տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Հարձակվողին արգելվել է 4 ամիս զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ, ինչպես նաեւ բաց կթողնի Ուրուգվայի հավաքականի պաշտոնական 9 հանդիպում:

Հիշեցնենք, որ 27-ամյա հարձակվողը 2014-ի Աշխարհի առաջնության իտալացիների հետ խաղում (1:0) կծել էր պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը:

1/8-րդ եզրափակիչում Ուրուգվայը կմրցի Կոլումբիայի հավաքականի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել