Կանադացի լուսանկարիչ Ֆրանսուա Բրունելեն նախաձեռնել է մի հետաքրքիր լուսանկարչական նախագիծ, որի շրջանակներում նա լուսանկարում է իրար հետ ազգակցական ոչ մի կապ չունեցող, սակայն արտաքուստ իրար շատ նման մարդկանց: Բրունելեն ինքն էլ զարմացած է, թե որքան նման կարող են լինել իրար հետ բարեկամական ոչ մի կապ չունեցող մարդիկ: Մինչ այժմ նա լուսանկարել է ավելի քան 100 մարդու, և նախագիծը դեռ շարունակվում է: Բոլորի մոտ մի հարց է ծագում. ինչպե՞ս է Ֆրանսուա Բրունելեն գտնում այս նմանակներին: Պատասխանը առավել քան պարզ է: Նա ուղղակի իր կայքում հետևյալ գրառումն է կատարել «Տեղադրիր լուսանկարդ ու գտիր նմանակիդ»: Տեղադրված բազում լուսանկարներից նա գտնում է այնպիսիք, որոնցում պատկերված մարդիկ նման են իրար: Այնուհետև նա այդ մարդկանց կանչում է իր լուսանկարչական ստուդիա ու, համոզվելով, որ նրանք իսկապես նման են իրար, պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով լուսանկարում նրանց իրար հետ: Առաջին հայացքից թվում է, թե այս մարդիկ զույգ քույրեր ու եղբայրներ են:  Լուսանկարիչը հուսով է, որ այս ֆոտոնախագծի շրջանակներում նկարված լուսանկարները կցուցադրվեն հեղինակավոր պատկերասրահներում ու տեղ կգտնեն գրքերում:

1.

portraits of doppelgangers with no relation francois brunelle (14)

 

 

2.

portraits of doppelgangers with no relation francois brunelle (9)

 

3.

portraits of doppelgangers with no relation francois brunelle (12)

 

4.

portraits of doppelgangers with no relation francois brunelle (5)

 

5.

portraits of doppelgangers with no relation francois brunelle (8)

 

6.

portraits of doppelgangers with no relation francois brunelle (10)

 

7.

portraits of doppelgangers with no relation francois brunelle (4)

 

8.

portraits of doppelgangers with no relation francois brunelle (15)

 

9.

portraits of doppelgangers with no relation francois brunelle (7)

 

10.

portraits of doppelgangers with no relation francois brunelle (2)

 

11.

portraits of doppelgangers with no relation francois brunelle (3)

 

12.

portraits of doppelgangers with no relation francois brunelle (13)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել