Նարեկ Սարգսյանի՞ ժամանակ չեն հատկացումներ կատարվել, թույլտվություններ տրվել Տերյան փողոցի միջավայրը ձևավորողներին։ Ապատիան լավ բան չէ։ Աֆրիկյանների շենքը չի համապատասխանում այդ միջավայրին, որովհետև նրա ամենաթողության ժամանակ է այդ միջավայրը ձևավորվել։
Ինչու՞ չեն բացատրում մարդկանց այն բանը, թե ինչու են ժամանակին դիմացի մայթի շինություններին այդքան հատկացումներն արել, որ հիմա էլ հակառակ մայթի պատմամշակութային հուշարձանն են տեղափոխում փողոցը բարեկարգելու և ինչ-որ կոմպլեքս՝ Հին Երևան կառուցելու համար։
Հին Երևանը չի կարա առանձին կոմպլեքս լինի, համ էլ հին քաղաքը չեն սարքում, այլ վերանորոգում են, իսկ շենքը տեղափոխում են, երբ վտանգված ա նրա գոյությունը, ու միջավայրն էլ ձևավորում են հնին համապատասխան, ոչ թե հակառակը։
Հին քաղաքը սկսեցին վերացնել սկսած 1999 թվականից, երբ հենց ինքը դարձավ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ։ Ինչի՞ մասին ա խոսքը։
Հ.Գ. Իր բացատրություններից հասկացա՝ թարսը միշտ ճշտի հակառակ ուղիղ կարճն ա։