Հերթական անասուն հոդվածը բանակի մասին՝ հերթական ոչ կոմպետենտ ու տափակաբանության սիրահար գրչակի կողմից: Բովանդակությունը հակիրճ. ՊՆ-ն չի ասում, թե որքան գումար է հատկացել զոհված զինծառայողների հարազատներին, որպեսզի թաքցնի իրական զոհերի քանակը, իսկ փոխհատուցման չափսը կախված է մահվան հանգամանքներից...
Բանակը չի ասում, թե որքան գումար է հատկացրել, որովհետև դա «не ваше собачье дело», որովհետև եթե չասած՝ սենց սպեկուլյացիաներ ու կեղտոտ շեշտադրումներ եք անում, նենց էլ կանեք ու կսկսեք սև կատուներ փնտրել՝ մութ սենյակում:
Հետո, հետաքրքիր կլինի իմանալ, թե որոշ լրագրողներ մի բան դուրս տալուց առաջ կարդո՞ւմ են, թե հաջորդիվ ինչ են գրում: Ենթադրենք, թե էս կոնսպիրոլոգիայի սիրահար իրավացի է (ինչը, իհարկե, այդպես չէ) և ՊՆ-ն թաքցնում է զոհերի իրական քանակը, բայց էս հանճարը որ գրել է. «Այդ տվյալները գաղտնազերծելով՝ պարզ կդառնա, թե կես տարվա ընթացքում բանակում ինչքան զոհ է եղել», իսկ վերջում էլ ավելացրել. «Իսկ գումարի չափը պայմանավորված է մահվան հանգամանքներով ու պատճառներով: Ինքնասպանություն գործելու կամ դեպքն այդպես որակվելու դեպքերում գումար չի փոխանցվում», չի՞ մտածել, որ առաջին միտքը հակասում է երկրորդին: Այսինքն, եթե ՊՆ-ն հայտարարի, որ հատկացվել է X գումար, էս ախմախը ո՞նց ա իմանալու, թե էդ թվի հիման վրա քանի հոգի է իրականում զոհվել, եթե ինքն է իր ձեռքով գրում ինքնասպանությունների դեպքում գումար չի հատուցվում:
Մի խոսքով, ողբամ քեզ հայոց մամուլ, դարձար ղասաբների, փինաչիների ու աբիժնիկների հավաքատեղի: