1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ օրով կդառնա «սովորական ամերիկացի»՝ գրում է The Washington Times-ը: Հինգշաբթի օրն Օբաման կժամանի Մինեապոլիս և կհանդիպի Ռեբեկա անունով կնոջ հետ (նրա ազգանունն առայժմ չի հրապարակվում): Այդ ամերիկուհին որոշ ժամանակ առաջ նամակ է գրել Օբամային, որում նախագահին հրավիրել է իր մոտ՝ ավելի մոտիկից ծանոթանալու իր կյանքի դժվարություններին:
Սպիտակ տանը հայտնել են, որ այդ միջոցառումը կլինի առաջինը ակցիաների շարքում, որոնք բնորոշվում են որպես «մեկ օր կյանքից»: Նախագծի նպատակն այն է, որ Օբաման ճանաչի իրական Ամերիկան: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմում հայտնել են, որ Օբաման կշփվի ոչ միայն Ռեբեկայի, այլև տեղի մանր բիզնեսի ներկայացուցիչների և այլ ընտանիքների հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1345358.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել