Ասում են՝ անապատի պես դատարկ ու ամայի: Սուտ է: Անապատը կյանք է, արև է: Կյանք՝ իր գրված ու չգրված կանոններով, որտեղ մի կաթիլ ջուրը 1 կգ ոսկուց էլ թանկ է: Այն միշտ ձգել է արվեստագետներին, լուսանկարիչներին, արկածախնդիրներին: Անապատը դատարկ կտավ է, որը կարելի է լցնել ամեն ինչով՝ հատկապես գեղեցիկով: Ամառային տապ օրերին հավաքեցինք ու ձեզ ենք ներկայացում անապատի ու գեղեցիկի ամենահետաքրքիր համադրությունները:

Այս նկարին Մալևիչը կնախանձեր սև նախանձով


Անապատը հրաշալի պոդիում է նաև haute couture զգեստների համար


Նժույգ սանձող կինը, որպես կանոն,  հետո էկզոտիկա է ուզում՝ ընձուխտ, փիղ-միղ…


Կուժն առա, գացի աղբյուր, ջան գյուլում, ջան-ջան…


Գեղեցիկ կանայք պահանջում են գեղեցիկ շրջանակ


Մեծագույն ողբերգույթյունները մեծ տարածքներ են պահանջում: Անապատը հրաշալի վայր է լացելու համար. հարևաններին չես խանգարի


Մալևիչը կնախանձեր արդեն սպիտակ նախանձով


Երբեմն մարդուն այնպես են ցավեցնում, որ դառնում է ավազի հատիկ:


Անապատի սևամորթ քրմուհիները


Անապատում հաճախ աչքին միրաժներ են երևում: Նկարն այդ սերիայից է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել