«Իրականում Ադրբեջանի ներսում քաղաքական կամք կա, սակայն սխալ ուղղությամբ»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է նախորդ շաբաթ Բաքվից վերադարձած Ռիչարդ Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեսե՞լ է Բաքվում քաղաքական կամք՝ լուծելու ղարաբաղյան հարցը: Ըստ նրա՝ այդ «քաղաքական կամքը» հիմնված է Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցման վրա, որը չի ընդունի այլ տարբերակ, քան Հայաստանի կողմից Ղարաբաղն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելը: Սրանից ելնելով՝ քաղաքագետը նշել է, որ դիվանագիտական առումով ինքն այնքան էլ լավատես չէ, իսկ Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունն իրականում ո՛չ ռազմավարություն է, ո՛չ էլ դիվանագիտություն:

Ռ. Կիրակոսյանը նաև պատմել է, որ Բաքվում՝ նույն հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր հայկական պատվիրակությունը, տեսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Սակայն նա ավելի մտահոգիչ է համարել այն փաստը, որ Լավրովի հետ միասին Բաքու էր մեկնել նաև Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ինչը նշանակում է, որ ԼՂ հարցը եղել է Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկերոջ բանակցությունների օրակարգում, ինչպես նաև ռուս երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ընդգրկված են Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացում: «Հայաստանն ավելի մեծ հարգանք պետք է պահանջի Ռուսաստանից և նրա հետ հարաբերություններից»,- նշել է Ռ. Կիրակոսյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել