1in.am-ը գրում է.
Իրանը մեծացնում է աջակցությունն Իրաքի կառավարությանը, որը հունիսի սկզբից լայնազանգված պայքար է տանում սուննի գրոհայինների դեմ: Այս մասին գրում է New York Times պարբերականը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թեհրանը Իրաք է ուղարկել մոտ 2 հազար զինծառայողների` շարունակելով ցուցաբերել նաև տեխնիկական և լոգիստիկական օգնություն, ինչպես նաև աջակցություն հետախուզական տվյալներ հավաքելու ուղղությամբ:
Նշվում է, որ Բաղդադի «Ար-Ռաշիդ» օդանավակայանում հենակետային բազա է ստեղծվել իրանական անօդաչու սարքերի համար, որոնք հետախուզական թռիչքներ են իրականացնում Իրաքի տարածքում: Այդ բազայում է տեղակայվել նաև ռադիոէլկտրոնիկական հետախուզության իրանցի մասնագետների ստորաբաժանումը, որոնց խնդիրն է գաղտնալսել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հրամանատարների զրույցները: Բացի այդ, իրանական բեռնատար ինքնաթիռներն օրը երկու անգամ Բաղդադ են թռչում և յուրաքանչյուր չվերթին տեղի ուժայիններին 70 տոննա զենք ու զինամթերք հասցնում: