
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի հետ կապված միջադեպը, երբ նա Իտալիայի ընտրանու հետ երկվա հանդիպման ժամանակ կծել է մրցակցի խաղացողի ուսը, դարձել է ընթացիկ առաջնության ամենամեծ սկանդալը. այսօր այդ մասին են խոսում բոլոր առաջատար ԶԼՄ-ները, ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Սուարեսի դեմ, ֆուտբոլիստի հովանավորը մտադիր է դադարեցնել նրա հետ համագործակցությունը:
Այս առթիվ ուզում եմ անդրադառնալ ֆուտբոլային խուլիգանության հայտնի հինգ դեպքերի:
Զիդանի հավարծը Մատերացցիին
Զինեդին Զիդանը մեծ խաղացող է ու նաև՝ որպես մարդ, մեծ հարգանք է վայելում իր հայրենիքում ու ֆուտբոլային աշխարհում: Լեգենդար Պելեն Զիդանին անվանել է աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստ:
Ֆուտբոլի 2006թ-ի աշխարհի առաջնության եզրափակիչում հանդիպելու էին Իտալիայի ու Ֆրանսիայի հավաքականները. բոլորը Զիդանից սպասում էին գեղեցիկ խաղ, մանավանդ որ՝ դա վերջինն էր լիելու ֆրանսիական լեգենդի ֆուտբոլային կենսագրության մեջ:
Բայց Զինեդինն այդ խաղում աչքի ընկավ ոչ ֆուտբոլային արարքով՝ գլխով հարվածելով Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացցիի կրծքին:
Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը կարմիր քարտ ստացավ, նրա հավաքականը պարտվեց
Զիդանը տուգանվեց 7,5 հազար ֆրանկով, երեք խաղով որակազրկվեց:
Ավելի ուշ Զիդանը հայտարարեց, որ Մատերացցին իրեն վիրավորել է:
Այս միջադեպից հետո՝ ֆուտբոլասերները չդադարեցին սիրել Զիդանին, իսկ Դոխայում կանգնեցվեց ֆուտբոլային այդ «մենամարտը» հավերժացնող արձան:
Մաուրո Տասսոտիի «սխրանքը»
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենախիստ պատժին արժանացել է Իտալիայի հավաքականի պաշտպան Մաուրո Տասսոտին, ով 1994թ-ի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչի Իտալիա-Իսպանիա հանդիպման ժամանակ միտումնավոր արմունկով հարվածել է իսպանացի Լուիս Էնրիկեի դեմքին:
Մրցավարտ այդ դրվագը չէր նկատել ու խախտում չէր արձանագրել:
Իսպանացին ստացել է քթի կոտրվածք, կորցրել է կես լիտր արյուն. իսկ Տասսոտին որակազրկվել է ութ խաղով:
Բատտիստոնի ողբերգությունը
ՈւԵՖԱ-ի այժմյան ղեկավար Միշել Պլատինին ասում է, որ 1982թ-ի աշխարհի առաջնության Ֆրանսիա-Գերմանիա կիսաեզրափակիչն ամենահիշարժանն է իր ֆուտբոլային կենսագրության մեջ:
Բայց Միշելը նաև տխրությամբ է հիշում այդ օրը, որովհետև Գերմանիայի հավաքականի դարպասապահ լեգենդար Հարալդ Շումախերն այնպես էր ոտքով հարվածել Պլատինիի խաղընկեր Պատրիկ Բատտիստոնի դեմքին, որ նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց՝ կես ժամ հետո հազիվ գալով գիտակցության:
Հատկանշական է, որ Շումախերը չպատժվեց:
Կանտոնայի «արկածները»
Ֆրանսիացի հարձակվող Էրիկ Կանտոնան եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը, բայց բոլորը հիշում են, թե ինչպես նա 1995թ-ի հունվարի 27-ին ներխուժեց տրիբունա ու դաժան ծեծի ենթարկեց «Կրիստալ Փելասի» երկրպագուին:
Կանտոնան երկար ժամանակով՝ որակազրկվեց՝ թողնելով ֆուտբոլը:
Բարտոնը մի ամբողջ թիմի ծեծեց
Ագլիական «Կուին Պարկ Ռեյնջերսի» խաղացող Ջոուի Բարտոնը հայտնի էր իր անհավասարակշիռ վարքով:
2012թ-ի մրցաշրջանի վերջին խաղում նա հասցրեց հարվածել «Մանչեսթեր Սիթիի» գրեթե բոլոր խաղացողներին:
Ավելի ուշ, Բարտոնն ազատազրկվեց, որովհետև Լիվերպուլում հայտնվել էր մի ծեծկռտուքի մեջ: