Աֆրիկյանների շենքն էսօր Երեւանի թեժ կետերից ա: Դրա շուրջ ընթանում ա պայքար: Մի քանի դիտարկում եմուզում անել էդ պայքարի հետ կապված, ու չնայած գիտեմ որ շատերին կդառնացնեմ, բայց չեմ կարող մտածածսչասել:Աֆրիկյանների շենքը, որը փորձում են քանդել եւ արդեն իսկ կիսով չափ քանդել են, ունի պատմական/մշակութայինարժեք: Էս փաստը, որքան նկատել եմ, չի վիճարկում ոչ ոք, էդ թվում ապամոնտաժելը պաշտպանող կողմը:Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման աշխատանքները նախագծած ճարտարապետ Լեւոն Վարդանյանը ուզում աէդ շենքը, ուրիշ հուշարձանների հետ, հավաքի ուրիշ տեղ՝ «Հին Երեւան» նախագծի շրջանակներում, իսկապամոնտաժման դեմ պայքարողները պնդում են, թե հուշարձանը պետք ա մնա էնտեղ, որտեղ կա՝ բնականմիջավայրում: Իմ համար, որ ճարտարապետ կամ ճարտարապետության գիտակ չեմ, անկեղծ ասած երկու կողմիբերած փաստարկները մեջ էլ որոշակի ռացիոնալ հատիկ կա, ու ես շատ կուզեի՝ երկու կողմերը բանավեճիֆորմատում ներկայացնեին իրանց փաստարկները, իսկ ես երկու կողմին լսելով՝ կողմնորոշվեի: Բայց դա տեղի չիունենում: Դրա փոխարեն տեղի ա ունենում փոխադարձ վիրավորանքների եւ պիտակումների կրակահերթ: Ընդ որումԱֆրիկյանների ապամոնտաժումը կանգնեցնել փորձող կողմը չի բացատրում, թե իրա պատկերացրած հաղթանակըո՞րն ա, եթե վաղը ապամոնտաժումը հաջողվի վերջնականորեն կանգնացնել, դրանից հետո ի՞նչ ա լինելու,կիսաքանդ շենքը վերականգնելո՞ւ են «բնական միջավայրում», եւ ո՞րն ա էդ բնական միջավայրը, եթե կողքըհիմնականում նոր սարքված շենքեր են արդեն:Բանավեճ, կրկնում եմ, չկա: Պայքարը ամբողջովին ընթանում ա փողոցում: Շենքը պարբերաբար փորձում ենապամոնտաժել, լուրը արագ տարածվում ա սոցցանցերում, ակտիվիստները արագ հայտնվում են Աֆրիկյաններիշենքի մոտ, համարյա միաժամանակ տեղ են հասնում ոստիկանները եւ պայքարը ընթանում ա ոստիկանների եւակտիվիստների միջեւ: Չէ, սխալ ասեցի, մի բաղադրիչ էլ կա պայքարի մեջ: Չգիտեմ ոնց ձեւակերպեմ, երեւի ասեմ՝մշակութա-հանրույթային բաղադրիչ: Նրանք, ովքեր դեմ են Աֆրիկյանների շենքերի ապամոնտաժմանը, աշխատումեն հանդես գալ որպես մշակութային առանձին հանրույթ, շենքի բակում մշակութային-քաղաքացիական հավաքներեն անում: Երեկ նման հավաքներից մեկն էր՝ աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանի մասնակցությամբ:Հայտարարվել էր որ ժամը երեքին Համասյանը կնվագի Աֆրիկյանների տան բակում: Ես մոտ մեկուկես ժամ առաջտարածքում էի: Դաշնամուրն էին բերում որ դնեն տան բակում՝ երաժշտի գալուց առաջ: Մեքենայով դաշնամուրըբերեցին, բայց ոստիկանները բակի մուտքը փակել էին: Երկար, շատ երկար բանակցություններ գնացին, որից հետոակտիվիստները որոշեցին որ դաշնամուրը բակ ներս տանել հնարավոր չի, պետք ա մնա դրսում: Հետո Համասյանըեկավ, հենց դրսում էլ նվագեց: Նվագելու արանքում կարճ խոսեց ու, անակնկալ բան, սիրո եւ հաշտության կոչ արեց՝«Չմոռանանք, որ բոլորս պետք ա իրար սիրենք … Շենքի հետ կապված պատմություն կա, էդ պատմությունը պետք էհարգել, սիրել այն, ինչ արել են մարդիկ մեզնից երկու դար առաջ, բայց պետք չէ էս ամեն ինչին թշնամաբարմոտենալ երկու կողմից: Պետք է իրար հասկանալ»: Համասյանը խոսում էր, հենց էդ ժամանակ լսվեց կիսաքանդշենքի շուրջ քաշված թիթեղե պարիսպներին հարվածող ակտիվիստների բարձրացրած աղմուկը, եւ երաժիշտըարձագանքեց դրան նորից ահագին տարօրինակ ձեւով՝ «Էսպես բաներ պետք չի անել: Համենայնդեպս, Կոմիտասըոր էստեղ լիներ, ինքը չէր գա էդպես դռներին զարկեր»: Կրկնում եմ, տարօրինակ էր ահագին, փաստորեն դուրս եկավՀամասյանը եկել էր ոչ թե պայքարին համերաշխություն հայտնելու, այլ սիրո քարոզ կարդալու: Ինչեւէ, երեւիկարեւորն էն էր, որ Համասյանի համերգի մասին լսելով, էդ օրը ահագին մարդ էր հավաքվել Աֆրիկյանների տանմոտ, մնացած օրերի համեմատ՝ անհամեմատ շատ: Եւ ի՞նչ: Ոչինչ: Աշխուժությունը շատ էր, ոստիկանները դես ուդեն էին նետվում, բայց ի վերջո ոչ մի բան տեղի չունեցավ: Եւ պարզ էլ չի թե ինչ պետք ա տեղի ունենար:Հաջորդ օրը, այսինք էսօր, «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնության կողմից արվեց միհայտարարություն, որի ամբողջական տեքստը կարող եք կարդալ ստեղ, իսկ ես մեջբերեմ ընդամենը երկուպարբերություն՝
«Հուշարձանը շղթայած ոստիկաններն ու բերետավորները մեկ օլիգարխի զավթածը «պաշտպանում էին»նույնիսկ մի արվեստագետից, ով իր գործունեությամբ ամբողջ աշխարհում բարձր է պահում հայիպատիվը։ Ու համերգի ժամանակ, երբ Համասյանը ստիպված նստեց փողոցում դրված դաշնամուրի առջև, այդ «իրավապահների»՝ քմծիծաղով լի և բութ լռության ներքո համառ բարբարոսների նախագծովկառուցապատողը շարունակում էր քանդել հանրապետական նշանակության հուշարձանը»
Եւ ապա՝
«Եվ թող այս ամենից հետո շենքի քանդման ջատագովները «գնան հասարակության դեմ»։ Նրանցհիշեցնում ենք վերջին անգամ, որ լավ է մարդու աչքը դուրս գա, քան թե անունը։ Միևնույն է՝ մենքշարունակելու ենք պայքարը և վաղը առավոտվանից հավաքվելու ենք շենքի մոտ»:
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը Աֆրիկյաների դեմ պայքարը համակարգողխմբերից մեկն ա կարծես, միակը չի: Բայց նայելով Աֆրիկյանների շենքի շուրջ ընթացող պայքարի ձեւին ուընթացքին, հասկանում ես որ էս հայտարարության մեջ արտահայտված մոտեցումը էդ պայքարի հիմքում դրվածհիմնական մոտեցումն ա: Պայքարի սլաքը փաստորեն ուղղված ա կառուցապատողի եւ նախագծողի դեմ,ակնարկվում ա որ նրանք ինչ-որ օլիգարխի շահերն են ներկայացնում, որի անունը չի տրվում: Անհայտ օլիգարխըբարբարոս ա, բութ իրավապահներն էլ բարբարոսին են պաշտպանում: Այսինքն ՀՀ ոստիկանությունը ոչ թե ՀՀ նախագահին, այլ ինչ որ անհատ օլիգարխի՞ ա ենթարկվում, հնարավոր՞ ա նման բան: Եթե մի պահ ընդունենք էսանհավատալի վարկածը, ուրեմն պետք ա ընդունենք նաեւ, որ հեփի էնդը էն կլինի, որ ոստիկանությունը, հանրությանճնշման տակ, դադարի կատարել էդ անհայտ օլիգարխի գաղտնի ցուցումներն ու ենթարկվի հանրությանըներկայացնող նախագահին: Ինչ-որ լրիվ հեքիաթ ստացվեց, որովետեւ բոլորս էլ գիտենք, որ մենք չունենքհանրությանը ներկայացնող նախագահ: Եթե իհարկե հանրությանը ներկայացնող նախագահ ասելով չհասկանանքՍերժ Սարգսյանին, որը գալիս ասում ա՝ «Սիրուն չի, Տարոն»: Դուրս ա գալիս Աֆրիկյանների տան համար պայքարիվերջում կամ նման հաղթանակ ա լինելու, որն իրականում հեչ էլ հաղթանակ չի, կամ էլ կլինի բացահայտպարտություն, եւ հերթական անգամ կարձագանագրվի, որ մենք ունենք ազնիվ ակտիվիստներ, որոնք ազնիվ են բայցպարտվում են:Երկու տարբերակի դեպքում էլ հաղթում ա Սերժը, որին էլ հենց ենթարկվում ա ՀՀ ոստիկանությունը: Եւ դժվար ահավատալ, որ ինչ-որ մեկը դրա մասին չգիտի: