10124851931in.am-ը գրում է.

Նյու Յորքի թատրոնում հուլիսին տեղի կունենա մյուզիքլի ցուցադրությունը, որի գլխավոր հերոսներն են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Մյուզիքլի շնորհանդեսը, որի հեղինակներն են ավստրալացի Փոլ և Մայքլ Հոջ եղբայրները, տեղի կունենա New York Musical Theatre Festival ամենամյա միջոցառման շրջանակներում:

Նշվում է, որ Բիլ Քլինթոնին երկու դերասան կմարմնավորեն` Քենզլեր Քարլը և Դյուք Լաֆունը: Նախկին պետքարտուղարին կմարմնավորի Ալեթ Թեյլորը:

Ներկայացման մեջ կլինեն նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչի, ԱՄՆ 32-րդ նախագահի կնոջ` Էլեոնորա Ռուզվելտի և Մոնիկա Լևինսկու կերպարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել