Armsport.am-ը գրում է.
Երեւանի ժամանակով 20:00-ին մեկնարկել էր ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի երկու հանդիպում. Նիգերիա - Արգենտինա, Բոսնիա եւ Հերցոգովինա – Իրան: Այս թիմերը ընդգրկված են F խմբում:
Նիգերիայի եւ Արգենտինայի մրցավեճում որոշվում էր խմբում առաջին հորիզոնականի հարցը: Նիգերիան միայն հաղթանակի դեպքում կհավակներ առաջին տեղին, իսկ պարտության դեպքում նույնիսկ կարող էր զիջել երկրորդ հորիզոնականը, եթե Իրանը մեծ հաշվով հաղթեր Բոսնիային եւ Հերցոգովինային:
Արգենտինայի ընտրանին մարտական կազմով կարողացավ հաղթանակ հասնել աֆրիկյան թիմի նկատմամբ եւ, վաստակելով 9 միավոր, խմբում գրավեց առաջին հորիզոնականը: Լիոնել Մեսսին դարձավ դուբլի հեղինակ՝ ռմբարկուների ցանկում խփած 4 գոլով հավասարվելով բրազիլացի Նեյմարին:
Զուգահեռ ընթացող խաղում Իրանի հավաքականը պարտվեց Բոսնիայի եւ Հերցոգովինայի ընտրանուն՝ խմբում գրավելով վերջին տեղը:
Նիգերիա – Արգենտինա՝ 2:3
Գոլերը՝ Մուսա 4, 47 – Մեսսի 3, 45, Ռոխո 50
Ահա թե որ ֆուտբոլիստներն են դուրս եկել խաղադաշտ.
Նիգերիա. Վենսան Էնյամա, Ժոզեֆ Յոբո, Էֆե Ամբրոուս, Ջուվոն Օշանիվա, Կանետ Օմերւո, Ջոն Օբի Միկել, Օջենի Օնազի, Միխել Բուբատունդե(Միկայել Ուչեբո 66), Ահմեդ Մուսա, Պիտեր Օդեմվինգե(Ուչե Նֆունոր 80), Էմանուել Էմենիկե
Արգենտինա.Սերխիո Ռոմերո, Էսեկել Գարայ, Պաոլո Սաբալետա, Մարկոս Ռոխո, Ֆեդերիկո Ֆերնանդես, Անխել դի Մարիա, Ֆերնանդո Գագո, Խավիեր Մասկերանո, Գոնսալո Իգուաին, Սերխիո Ագուերո(Էզեկիել Լավեսի 38), Լիոնել Մեսսի(Ռիկարդո Ալվարես 63)
Բոսնիա եւ Հերցոգովինա – Իրան՝ 3:1
Գոլերը՝ Ջեկո 23, Պրյանիչ 59, Վրսաժեւիչ 83 - Գուչանեիդջադ 82
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ Էդին Ջեկո:
Թիմերի մեկնարկային կազմերը եւ կատարված փոխարինումները.
Բոսնիա եւ Հերցոգովինա. Բեգովիչ, Սպահիչ, Վրսաժեւիչ, Սուշիչ(Սալիհովիչ 79), Կոլասինաչ, Բեշիչ, Պյանիչ, Իբիշեւիչ, Շունիչ, Հադժիչ(Վրանյես 61), Ջեկո:
Իրան. Հագիգի, Հադժուսաֆի(Ջանանբակաշ 63), Հոսեինի, Սադեգի, Նեկունամ, Շոդժաեի(Հեյդարի 46), Թեյմուրյան, Մոնտազերի, Գուչանեիդջադ, Դեժագա(Անսարիֆադ 68), Պուլադի: