Արաքս գետի ափին գտնվող գյուղը ոռոգման ջրի կարոտ է մնացելArmnewsTV.am-ը գրում է.

Բագարանի գյուղատնտեսական հողերի մեծ մասը այս տարի անմշակ մնաց: Գյուղը Արաքս գետի ափին է, բայց սակավաջուր տարին ազդեց նաև այս համայնքի գյուղացիական տնտեսությունների վրա: Բագարանցիները կարողացել են ոռոգել միայն տնամերձ հողամասերը, իսկ Թուրքիայի սահմանին հարակից հողատարածքներն անմշակ մնացին:

Բագարանի գյուղատնտեսական հողերը 450 հեկտար են, 60 տոկոսը պտղատու այգիներ են: Ցրտահարությունից հետո բագարանցիները բանջարանոցային ցանքատարածությունները ավելացրին, բայց հիմա էլ ոռոգման ջուրն է սպառնում բերքին: Գյուղապետարանի աշխատակիցն ասում է, որ Բագարանում ոռոգման ջրի խնդիրը նոր չէ, բայց այս տարի ավելի է սրվել:

Բագարանի հողատարածքները ոռոգվում են ինքնահոս եղանակով: Գյուղապետարանի աշխատակցի կարծիքով, եթե գյուղում գոնե մեկ խորքային հոր բացեին, ոռոգման ջրի պակաս չէր լինի, հողատարածքներն այդքան էլ շատ չեն:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել