Tert.am-ը գրում է.

2014 թվականի հունիսի 25-ի տվյալներով` Հայաստանից արտահանվել է 24 740 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 590 տոննայի դիմաց:

Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ նշելով, որ հիմնականում արտահանվել է խաղող՝ 2 620 տոննա, կեռաս՝ 339 տոննա, կարտոֆիլ՝ 18 400 տոննա, կաղամբ, ծաղկակաղամբ՝ 1500 տոննա, գազար՝ 188 տոննա, կանաչեղեն՝ 801 տոննա, ճակնդեղ, բողկ՝ 650 տոննա:

Ինչ վերաբերում է ծիրանի արտահանման ծավալներին, ապա գյուղատնտեսության փոխնախարարի խոսքով՝ այս տարի Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 70 տոննա ծիրան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել