ԱԺ աշխատակցուհին առևանգված մեքենա է վարելYerkir.am-ը գրում է.

Երեկ Մալաթիայի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևանում հայտնաբերել են ամիսներ առաջ առևանգված ԲՄՎ 545 մակնիշի 10PP045 պետհամարանիշով ավտոմեքենան: Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեռևս ապրիլին ոստիկանության Մալաթիայի բաժնում քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Եվ ահա երեկ մեքենան առևանգելու կասկածանքով քաղաքացի է ձերբակալվել:

Այս դեպքի վերաբերյալ yerkir.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Երբ ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենան, այն վարող կինը ներկայացել է, որպես Ազգային ժողովի աշխատակցուհի: Նա մեքենայի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի կարողացել ներկայացնել: Փոխարենը ոստիկանության աշխատակիցներին է ցույց տվել իր ԱԺ վկայականը,  սակայն, տեսնելով, որ այն իրավապահների վրա որևէ կերպ չի ազդում, զանգահարել է ամուսնուն` Վարդան Հարությունյանին, ով մեքենայի առևանգման գործով ժամանակին հարցաքննվել է: Ի դեպ, Հարությունյանը նաև Էրեբունու Երկրապահ կամավորական միության անդամ է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել