Esem.am-ը գրում է.

Հաղորդավարուհի,  դերասանուհի Գայանե Ասլամազյանը վերջերս նկարահանվել է գեղարվեստական նոր ֆիլմում, որը նախատեսված է ռուսական շուկայի համար: Գայանեն առաջինը ESem.am-ին է վստահել ֆիլմի մանրամասները:) 

“Отель” կոչվող ֆիլմի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է: Գայանեն հայտնեց, որ նկարահանող թիմում հայեր են ընդգրկված, դերասանական կազմում` ռուսներ:   «Գլխավոր դերակատարները ռուսներ են, հայ դերասանուհիներից միայն ես եմ ներկայանալու գլխավոր դերով: Ֆիլմում կան հայեր, սակայն ոչ գլխավոր դերով»,- նշեց նա:

Դերասանուհու փոխանցմամբ` իր կերպարը շատ հետաքրքիր է, սակայն չի ցանկանում շատ մանրամասներ հայտնել հերոսուհու բնավորության մասին, որպեսզի դիտելիս հետաքրքիր լինի: Ամեն դեպքում Գայանեն ասաց, որ մարդիկ կտեսնեն շատ զուսպ, հավաքված անձնավորության, ով կենտրոնացած է իր գործի վրա: Հաղորդավարուհու խոսքով` առաջին անգամ է ներկայանալու այսպիսի կերպարով և շատ է սիրել այն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել