Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ, ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանն այսօր Հրազդանի բժշկական կենտրոնում դարձյալ ենթարկվել է համալիր բուժզննության. այս մասին Tert.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

«Նրան հետազոտել են թերապևտը, նյարդաբանը, ինչպես նաև Երևանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության և քաղաքականության վարչության մասնագետները, Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետների հետ քննարկելով և վերլուծելով բուժզննության արդյունքները, Արսեն Խոջոյանի առողջական վիճակը գնահատել են բավարար՝ դրական դինամիկայով: Հաղթահարվել է թուլությունը, մեջքի ցավը, սակայն դեռևս պահպանված է փսորիազի տարրը մաշկի վրա, ինչի համար նշանակվել է դեղորայք և անհրաժեշտ քսուքներ, նշանակվել է նաև արևի դեմ պաշտպանվելու նպատակով քսուքներ»,-նշված է գրավոր պատասխանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել