Esem.am-ը գրում է.
ESem.am-ը տեղեկացրել է, որ երգիչ Նարեկ Բավեյանի բանկային հաշիվները կալանքի տակ են առնվել: Նարեկն ասել էր, որ հաշիվները սառեցնելու իրական պատճառն իմանալուն պես կտեղեկացնի մեզ: Խոստմանը համաձայն` երգիչը որոշ մանրամասներ հաղորդեց:

«Ինչպես նախորդ անգամ ասել էի, բանկի աշխատակիցն ինձ զանգահարել էր ու տեղեկացրել, որ տվյալ բանկում իմ ունեցած երկու հաշվեհամարը կալանքի տակ է: Երբ ես հետաքրքրվեցի, թե ի՞նչն է պատճառը, նա ասաց, որ փաստաթղթերով ներկայանամ բանկ, տեղում ամեն բան կասեն: Հետևելով նրա ցուցումին՝ գնացի բանկ, որտեղից ինձ ուղարկեցին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գրասենյակ: Այնտեղ արդեն տեղեկացա, որ դեռ երկու տարի առաջ ճանապարհատրանսպորտային խախտման չվճարված ակտ ունեմ: Բանկի աշխատակիցն ինձ սխալ էր ծանուցել, հաշիվս ամբողջությամբ չէր սառեցվել, այլ մասնակի` միայն չվճարած տուգանքի գումար չափով»,- ESem.am-ին ասաց Նարեկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



