Հերքում. 10-ամսական երեխայի մայրը Ռոնալդուի սանրվածքի մասինArmsport.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Պորտուգալիայի հավաքականի առաջատար, ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, ի օգնություն քաղցկեղով հիվանդ 10 ամսական Էրիկ Օրտիզ Կրուզին, փոխել էր սանրվածքը՝ իբր նմանեցնելով վիահատության հետեւանքով երեխայի գլխին առաջացած սպիին:

Այս ամենը մեկնաբանել է երեխայի մայրը՝ Քրիս Կրուզը.

-Ես համացանցում նկատեցի, որ Ռոնալդուի սանրվածքը երեխայիս գլխի սպիի հետ է կապված, սակայն հերքում եմ դա: Տղայիս դեռ վիրահատության չեն ենթարկել:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռոնալդուին, ով ցանկացել է գումարով օգնել, որպեսզի վիրահատությունը որքան հնարավոր է շուտ կայանա: Նա միշտ անհանգստանում է իմ փոքրիկի առողջությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել