Ինչո՞ւ էկրաններին չի երևում երգչուհի Նարինե ԴովլաթյանըLife.panorama.am-ը գրում է.

Նարինե Դովլաթյանը վերջերս չի երևում էկրաններին, միջոցառումների ժամանակ, ուստի երկրպագուներն արդեն սկսել են անհանգստանալ. նրանց հետաքրքիր է՝ որտեղ է այժմ երգչուհին և ինչով է զբաղված: Life.panorama.am-ի հետ զրույցում վերջինս տեղեկացրեց, որ ինքն այժմ հաճախում է պարի պարապմունքների, մարզասրահ, և փորձում է առողջ ապրելակերպ վարելուն զուգընթաց՝ պարային հմտությունները յուրացնել՝ մասնագիտությանը ծառայեցնելու համար:

Անդրադառնալով կարիերային՝ Նարինե Դովլաթյանը նշեց, որ նոր երգերից մեկը՝ «That Scarf»-ը, ներկայացված է «Radio Van Music Awards»-ում: Երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերինը՝ «The Beautified Project» խմբի անդամ Անդրե Սիմոնյանը: «Մտածում եմ տեսահոլովակ նկարահանելու մասին կա´մ այս, կա´մ մեկ այլ նոր երգի հիման վրա»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել