Tert.am-ը գրում է.
ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել մասնագիտական քննարկում կապված առանց դատարանի՝ վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտերի հարկադիր կատարման հետ: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ Նախագահի ռեֆերենտ Հրայր Ղուկասյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը, ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝ Ռուզաննա Հակոբյանը և Կարեն Ավետիսյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Արայիկ Ղազարյանը, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Կարեն Մեժլումյանը, Մելանյա Առուստամյանը, Նելլի Հարությունյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ դատական դեպարտամենտի, «Հայփոստ» ՓԲԸ այլ ներկայացուցիչներ և փաստաբաններ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



